Background

ՖՎ կայաններ

Արևային ֆՎ կայանների տեսակները

Ըստ աշխատանքի սկզբունքի արևային ՖՎ կայանները լինում են 3 տեսակի՝

  • Ինքնավար ,Ցանցային,Հիբրիդային

 

  1. Ինքնավար արևային կայանի դեպքում արևային ՖՎ կայանը միացված չէ բաշխիչ ցանցին և աշխատում է ինքնավար ռեժիմում: Այս կայանի հիմնական բաղարիչներն են արևային ՖՎ վահանակները, կուտակիչ մարտկոցները, մարտկոցների լիցքավորման կարգավորիչը, ինքնավար արևային ինվերտորը: Սպառիչի էլեկտրաէներգիայի պահանջարկը ծածկվում է արևային վահանակների արտադրած և կուտակիչ մարտկոցներում կուտակված էլեկտրաէներգիայի հաշվին: Ինքնավար ՖՎ կայանները տեղադրվում են այնպիսի տեղանքներում, որտեղ բաշխիչ ցանցի ընդլայնումը տնտեսապես նպատակահարմար չէ:

 

  1. Ցանցային արևային էլտրակայանի դեպքում արևային ինվերտորն աշխատում է բաշխիչ էլեկտական ցանցի հետ զուգահեռ ռեժիմում: Այս կայանի հիմնական բաղադրիչներն են արևային վահանակները և ցանցային ինվերտորը: Արևայինն վահանակների գեներացված էլեկտրաէներգիան ինվերտորի միջոցով փոխակերպվում է փոփոխական հոսանքի էլեկտրաէներգիայի և հաղորդվում է բաշխիչ ցանց:

 

  1. Հիբրիդային արևային կայանի դեպքում  կայանը կարող է աշխատել և՛ ցանցի հետ զուգահեռ, և՛ ցանցից անկախ: Այս կայանը կամված է արևային վահանակներից, կուտակիչ մարտկոցներից և հիբրիդային ինվերտորից: Բաշխիչ ցանցի լարման առկայության դեպքում կայանը աշխատում է ցանցային ռեժիմում՝ ավելցուկային էլեկտաէներգիան հաղորդելով բաշխիչ ցանց և լիցքավորելով կուտակիչ մարտկոցները: Բաշխիչ ցանցի լարման բացակայության դեպքում բեռի պահանջարկը ծածկվում է վահանակների կողմից գեներացված և մարտկոցներում կուտակված էլեկտրաէներգիայի հաշվին: