8889

info@solarhouse.am

Պատվիրել զանգ Կապ
 հայերենհայերեն
  • englishenglish
Պատվիրել զանգ
Energia LogoEnergia Logo
En Languageenglish
  • englishenglish
  • Մեր մասին
  • Ջեռուցման համակարգեր
    • Ջերմային պոմպեր
  • Ֆինանսավորում
    • Անհատներ
    • Բիզնես
  • Արևային սարքավորումներ
    • Միակցիչներ
    • Արևային վահանակներ
    • Արևային ինվերտորներ
    • Կոնստրուկցիա
    • ՖՎ կայաններ
  • Նախագծեր
    • Ջերմային պոմպեր
    • Արևային վահանակներ
Պատվիրել զանգ Կապ
Ապրանքատեսականի
  • Swiss Solar
  • Aesolar
  • Longi Solar
Արևային վահանակներ

ՖՎ վահանակները արևային ֆոլոտէլեկտրական կայանի հիմնական բաղադրիչներից մեկն է: ՖՎ վահանակները փոխակերպում են արևի ճառագայթային էներգիան հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիայի:

Գոյություն ունեն արևային ՖՎ վահանակների բազմաթիվ տեսակներ՝

 

  • 1) Հարթ սիլիցիումային ՖՎ էլեմենտներից կազված վահանակներ,
  • 2) Կասկադային ՖՎ էլեմենտներից կազմված արևային վահանակներ,
  • 3) Բարակաշերտ ՖՎ էլեմենտներից (tandem solar cell) կազմված արևային վահանակներ և այլն:
  •  

Ներկայումս արդյունաբերական լայն տարածում են գտել հարթ սիլիցիումային արևային էլեմենտներից կազմված ՖՎ վահանակները, որոնք պատրաստվում են միաբյուրեղ և բազմաբյուրեղ մոլեկուլներից կազմված սիլիցիումի հիմքով:

Հարթ սիլիցիումային ՖՎ վահանակների գերակշռող մասը միաբյուրեղ սիլիցիումային վահանակներն են, որոնք հիմնականում պատրաստվում են PERC և TOPCON տեխնոլոգիաներով:

Շուկայում հասանելի ավանդական ֆոտոէլեկտրական վահանակների արդյունավետությունը ներկայումս հասել է մոտ 22%։  Այդ վահանակների  բջիջների տեխնոլոգիաներն են՝ PERC, IBC, HTJ:  Բջջային տարբեր կառուցվածքների լայն շրջանակից կոնտակտային պասիվացումը վերջին ժամանակներում մեծ հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես TOPON (Tunnel Oxide Passited Contact) բջջային տեխնոլոգիան:

TOPCON տեխնոլոգիայի դեպքում հոսանքատար հաղորդիչն ուղիղ միացված չէ կիսահաղորդիչ թիթեղի հետ: TOPCON բջիջն ունի N-տիպի սիլիցիումի հիմք և կիրառված է բարակ թունելացնող օքսիդ, որին հաջորդում է ավելի բարձր դասավորված n կամ p տիպի կիսահաղորդիչ սիլիցիումի շերտը, որն էլ  ծայրերում միացված է մետաղի հետ: Այս թունելացնող օքսիդը արգելափակում է կրիչի մի տեսակը, և այդպիսով դրանք կոչվում են պասիվացնող կոնտակտներ։ Հենց այս պասիվանցնող կոնտակտի առկայությամբ է այս տեխնոլոգիան տարբերվում PERC տեխնոլոգիայից։

N-տիպի TOPCON տեխնոլոգիայով ֆոտոէլեկտրական վահանակներն ունեն մի շարք առավելություններ PERC տեխնոլոգիայով պատրաստված վահանակների նկատմամբ․

-    TOPCON վահանակների արդյունավետությունը 22%-22.8% , իսկ PERC վահանակների դեպքում շուկայում լայն տարածում են գտել 20-21.1%: Հետևաբար նույն տարածքում կարելի է 5-8% մեծ հզորությամբ կայան տեղադրել,

-    TOPCON վահանակների դեգրադացիան առաջին տարում առավելագույնը 1% է, հաջորդ 29 տարիներին՝ տարեկան մինչև 0․4%, իսկ PERC վահանակների դեպքում` մինչև 3% առաջին տարում և 0․5-0․8% տարեկան մնացած 29 տարիներին,

-    TOPCON վահանակների հզորության ջերմաստիճանային գործակիցը առավելագույնը 0․3%/օC, իսկ PERC վահանակների դեպքում` 0․36-0․4%/օC։

 

Սոլար Հաուս ընկերությունն առաջարկում է միակողմանի և երկկողմանի արևային վահանակներ ինչպես PERC, այնպես էլ TOPCON տեխնոլոգիաների: Երկկողմանի ՖՎ վահանակները տեղադրման տեղանքի բնութագրերից կախված ապահովում են 5-15% լրացուցիչ տարեկան արտադրողականություն ի համեմատ միակողմանի ՖՎ վահանակների:

© 2025 solarhouse.am   Բոլոր իրավունքները պաշտպաանված են
  • facebook
  • instagram
  • youtube