Մեր պրոֆեսիոնալ թիմն իրականացնում է որակյալ և սերտիֆիկացված շվեյցարական և գերմանական ապրանքանիշների արևային ֆոտոէլեկտրական սարքավորումների և ջերմային պոմպերի վաճառք, նախագծում, տեղադրում և սպասարկում:
Մեր ընկերության առաքելությունն է՝ խթանել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի անցումը՝ առաջարկելով աշխարհում լավագույն արևային տեխնոլոգիաները և լավագույն էներգետիկական լուծումները:
Մեր տեսլականն է ունենալ կայուն և զարգազացած էներգետիկական համակարգ՝ առավելագունյս յուրացնելով Հայաստանի վերականագնվող էներգետիկ ռեսուրսները:
Ընկերությունը հիմնադրվել է 2018թ-ին վերականգնվող էներգետիկայի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանի կողմից: Վերականգնվող էներգետիկայով զբաղվող ընկերություն հիմնելու գաղափարը ծագել է դեռևս համալասարանական տարիներին, երբ ընկերության հիմնադիրն իրականացնում էր վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ գիտական հետազոտություններ:
Մեր ընկերությունն իրականացրել է բազմաթիվ հաջող նախագծեր, որի վկայականն է մեր հախախորդների 100% գոհունակությունը և գործունեության ավելի քան 5 տարիների ընթացքում տեղադրված արևային կայանների 100% անխափանության ցուցանիշը: Կարևորելով մեր հաճախորդներին երկարաժամկետ որակյալ և արդյուանավետ էներգետիկ լուծումներ ապահովելու նպատակը, ընկերությունն օգտագործում է լավագույն արևային սարքավորումները և տեխնոլոգիաները՝ տրամադրելով ոչ միայն երկարաժամկետ խելամիտ ապրանքային երաշխիքներ, այլ նաև արտադրողականության առավելագույն երաշխավորված ցուցանիշներ: