image

Կոնստրուկցիա

Ֆոտոէլեկտրական մոդուլները տեղադրվում են հատուկ կոնստրուկցիաների վրա, որոնք ապահովում են մոդուլների օպտիմալ կողմնորոշումը արևի նկատմամբ և տեղադրման տեղերում ապահով ձգումը տարբեր տիպի մակերևույթների վրա՝ գետնին, տանիքներին և ողղահայաց մակերևույթներին:

Արևային էլեկտրակայանի արտադրողականությունն առավելագույնի հասցնելու համար ՖՎ վահանակները տեղադրվում են տվյալ տեղանքի համար օպտիմալ անկյան տակ: Միևնույն ժամանակ տանիքային արևային կայանների դեպքում  անհրաժեշտ է հաշվի առնել շենքի էսթետիկ տեսքը՝ հնարավորինս պահպանելով տանիքի ֆասադային տեսքը:

Արևային մոդուլների կոնստրուկցիաների մի քանի շարքերով դասավորվածության դեպքում, բացի դրանք ճիշտ կողմնորոշելուց և թեքության անկյան ճիշտ ընտրությունից, շատ կարևոր է շարքերի միջև հեռավորության ճիշտ ընտրությունը, որպեսզի վահանակների առաջացրած ստվերի հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրության կորուստները լինեն նվազագույնը: