Արևային վահանակներից ստացվող հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիան փոփոխական հոսանքի էլեկտրաէներգիայի կերպափոխելու համար օգտագործվում են արևային ինվերտորներ: Արևային ինվերտորը համակարգի շարժիչ ուժն է, այդ պատճառով առաջարկում ենք լավագույն արևային ինվերտորները, որպեսզի համակարգն ունենա նվազագույն կորուստներ և, հետևաբար, առավելագույն արտադրանք ամբողջ շահագործման ժամանակահատվածում:
Արևային ինվերտորը արևային կայանի կարևորագույն տարրերից մեկն է հետևաբար կառուցվող արևային կայանի կազմում պետք է նախատեսել բարձրորակ ինվերտորներ: Արևային կայանի կազմում միայն բարձրորակ ինվերտորի առկայությամբ կարելի է ապահովել կայանի երկարատև, անխափան և արդյունավետ աշխատանքը:
Առաջարկում ենք հետևյալ ապրանքանիշերի արևային ինվերտորները՝
1. SMA (արտադրող՝ SMA SOLAR TECHNOLOGY AG)
2. HUAWEI (արտադրող` Huawei Technologies Co. Ltd)
3. SOLAX (արտադրող՝ SolaX Power Network Technology (Zhejiang) Co.,Ltd.)
4. SOFAR (արտադրող՝ SOFARSOLAR Co.,Ltd.)