Ջերմային պոմպեր՝ էներգախնայող ջեռուցման համակարգեր
Սոլար Հաուս ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է էներգաարդյունավետ ջեռուցման համակարգեր՝ ջերմային պոմպեր:
Ջերմային պոմպը, ծախսելով էլեկտրաներգիա, ջերմությունը սառը միջավայրից փոխանցում է տաք միջավայրին՝ կիրառելով ջերմադինամիկական սառնարանային ցիկլը, որի արդյունքում սառը միջավայրն ավելի է սառում իսկ տաք միջավայրն ավելի տաքանում:
Առաջնային էներգիայի աղբյուրից կախված ջերմային պոմպերը լինում են 3 տեսակ՝
Ամենատարածված ջերմային պոմպերը օդ-օդ տեսակի ջերմային պոմպերն են՝ օդորակիչները (կոնդիցիոներ):
Ստացված ջերմային էներգիայի օգտագործման ճկունությամբ և տեղադրման հեշտությամբ առանձնանում են օդ-ջուր տեսակի ջերմային պոմպերը, որոնց առաջնային էներգիայի աղբյուրը դրսի օդն է, իսկ դրսի օդից կորզված ջերմությունը փոխանցվում է ջերմային պոմպի միջանկյալ ջերմափոխանակիչում գտնվող ջրին կամ չսառող հեղուկին սառցագենտի միջոցով:
Հող-ջուր ջերմային պոմպերի առաջնային էներգիայի աղբյուրը ստորգետնյա գրունտի ջերմությունն է, որի ջերմաստիճանը տարեկան կտրվածքով գրեթե անփոփոխ է: Սա հնարավորություն է տալիս ջերմային պոմպին արդյունավետ աշխատել դրսի օդի ջերմաստիճանի անգամ բավականին ցածր արժեքների դեպքում:
Սոլար Հաուս ընկերությունն առաջարկում է օդ-ջուր տիպի բարձր արդյունավետությամբ ջերմային պոմպեր, որոնք ունեն էներգախնայողություն A+++ դաս: Մեր կողմից առաջարկված ջերմային պոմպերը նախատեսված են ցանկացած տարածքների ջեռուցման և հովացման համար, ինչպես նաև ջրամատակարարման համար: Այս ջերմային պոմպերն ունեն աշխատանքի արդյունավետության սեզոնային բարձր գործակից (1կՎտժ ծախսված էլեկտրաէներգիայի արդյունքում գեներացվում է միջինում 3.3 կՎտժ ջերմային էներգիա): Աշխատում են դրսի օդի -35 +53 0C ջերմաստիճանային տիրույթում, չեն ծարնաբեռնում էլեկտրահաղորդման գծերը և միաֆազ լարման սպառիչների դեպքում կարող են ջեռուցել մինչև 200 մ2 մակերեսով տարածք: Իսկ եռաֆազ մոդելներով կարելի է ջեռուցել ցանկացած մակերեսով տարածքներ: Ջերմային պոմպով ջեռուցման համակարգ նախագծելիս մեր երկրում պարտադիր պահանջ է միջանկյալ ջերմափոխանակիչ բաքի առկայությունը, որում ջերմային պոմպի միջոցով տաքացած աշխատող մարմինը՝ չսառչող հեղուկը, ջերմությունը փոխանցում է բաքում գտնվող ջրին, քանի որ ձմռանն այստեղ դիտվում են բավականին ցածր բացասական ջերմաստիճաններ: Բաքում տաքացած ջուրը շրջանառու պոմպի միջոցով շրջանառություն է կատարում ներքին ջեռուցման ցանցում՝ տաքացնելով ջեռուցվող տարածքը:
Ջերմային պոմպի աշխատանքի սկզբունքը գոլորշիացման ընթացքում ցածր ջերմաստիճանի ջերմության կուտակումն է և հետագա խտացման ժամանակ էներգիայի կլանումը: Այս գործընթացը տեղի է ունենում առանց ջերմաստիճանի փոփոխության, եթե աշխատանքային հեղուկը` սառցագենտը (օրինակ R410A սառցագենտը) մեխանիկորեն չի սեղմվում, ինչը հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացմանը:
Ջերմային պոմպի առաջնային կոնտուրը բաղկացած է տարրերից, որոնք ներգրավված են արտաքին աղբյուրից ջերմություն ստանալու մեջ, ինչպիսիք են ջերմափոխանակիչը, շրջանառության պոմպը կամ օդային օդափոխիչը, իսկ ջուր-ջուր ջերմային պոմպում՝ միջանկյալ ջերմափոխանակիչը: Երկրորդային կոնտուրը ներառում է էներգիան փոխարկելու և սպառողին փոխանցելու համար անհրաժեշտ բաղադրիչները:
Ինչպե՞ս է ջեռուցումն իրականացվում գործնականում:
Ցանկացած, նույնիսկ սառեցված մարմին, ունի պոտենցիալ ջերմային էներգիա: Նույնիսկ բացասական ջերմաստիճանի դեպքում օդը որոշակի քանակությամբ ջերմություն է պարունակում: -15°C-ում ավելի քան -25°C-ում: -5°C-ի դեպքում էլ ավելի շատ ջերմություն է պարունակում օդը։ Ջերմային պոմպի աշխատանքը հնարավորություն է տալիս ձմեռային սեզոնին օդում եղած ջերմային էներգիայի նույնիսկ փոքր քանակությունը հանել և տեղափոխել ջեռուցվող տարածք:
Դրսում տեղադրված արտաքին բլոկում տեղակայված է գոլորշիացնող պարույր: Աշխատող մարմինը՝ սառցագենտը, ջերմային պոմպի առաջին կոնտուրում շրջանառվում է, որն ազատորեն անցնում է գազային վիճակի և հակառակը: Առաջին կոնտուրի գոլորշիացուցիչում վերածվում է գոլորշու, որի ջերմաստիճանը ավելի ցածր է քան դրսի օդի ջերմաստիճանը: Գոլորշիացուցիչից հետո սառցագենտը գոլորշի վիճակում անցնելով արտաքին ջերմափոխանակիչ ռադիատորով կլանում է դրսի օդի ջերմության մի մասը, որի արդյունքում սառցագենտի ջերմաստիճանը բարձրանում է: Տաքացած սառցագենտը ուղվում է կոմպրեսոր, որտեղ ենթարկվում է բարձր ճնշման, արդյունքում սառցագենտը գերտաքանում է: Գերտաքացած սառցագենտը իր ջերմությունը փոխանցում է միջանկյալ ջերմափոպանակիչով ջեռուցման ցանցով շրջանառություն կատարող աշխատող մարմնին՝ ջուր կամ անտիֆրիզ: Միջանկյալ ջերմափոխանակիչում սառցագենտը ջերմությունը ջեռուցման ցանցին փոխանցելուց հետո ուղվում է գոլորշիացուցիչ և նկարագրված ցիկլը անընդհատ կրկնվում է :
Ջերմային պոմպերն ունեն հետևյալ առավելությունները ջեռուցման ավանդական տեսակների նկատմամբ.