Սոլար Հաուս ընկերությունն առաջարկում է Premium դասի SMA (արտադրող՝ SMA SOLAR TECHNOLOGY AG) արևային ինվերտորներ, որոնք շուկայում հայտնի են անգերազանցելի երկարակեցությամբ և հուսալիությամբ: SMA SOLAR TECHNOLOGY AG ընկերությունը համարվում է Գերմանիայի տեխնոլոգիապես ամենազարգացած ընկերություններից մեկը:
SMA ինվերտորների գոծարանային երաշխիքը 5-20 տարի է: Այս ինվերտորները համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին:
SMA ինվերտորները արևային ինվերտորների շուկայում առկա այլ խմբային (string) ինվերտորներից առանձնանում են ShadeFix (https://www.youtube.com/watch?v=fW7bOJzhPsw) ֆունկցիայի առկայությամբ, որը հնարավորություն է ընձեռում ստանալ առավելագույն էլեկտրաէներգիա ֆոտոէլեկտրական վահանակների խմբի ժամանակավոր ստվերների առկայության դեպքում:
SMA ինվերտոներն առանձնանում են ոչ միայն բարձր հուսալիությամբ և երկարակեցությամբ, այլև մեծ ճկունությամբ. Գերբեռնման հնարավություն 50-80% է (Օպտիմալ գերբեռնումը՝ 10-20%):
Ներկառուցված պաշտպանական սարքերը և համակարգերը ապահովում են ինվերտորի անխափան աշխատանքը.
Հզորություն՝ 3 կՎտ, 3.6 կՎտ, 4 կՎտ, 5 կՎտ, 6 կՎտ
Տեսակ՝ միաֆազ
Արդյունավետություն՝ 97%
Զանգված՝ 17.5 կգ
Չափսեր՝ 435/470/176 մմ
Հզորությունը՝ 12կՎտ, 15կՎտ, 20կՎտ, 25կՎտ
Տեսակ՝ եռաֆազ
Արդյունավետություն՝ 98.2%
Զանգված՝ 35կգ
Չափսեր՝ 728/762/266 մմ
Հզորություն՝ 50 կՎտ
Տեսակը՝ եռաֆազ
Արդյունավետություն՝ 98.1%
Զանգված՝ 84կգ
Չափսեր՝ 569/733/621 մմ
Հզորությունը՝ 110 կՎտ
Տեսակ՝ եռաֆազ
Արդյունավետություն՝ 98.6%
Զանգված՝ 93.5կգ
Չափսեր՝ 1117/682/363 մմ